Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հասարակության ճնշող մեծամասնությանը հետաքրքրում են էմոցիոնալ տեքստերը, բայց ես անպայման խոսելու եմ գիտության մասին

Հասարակության ճնշող մեծամասնությանը հետաքրքրում են էմոցիոնալ տեքստերը, բայց ես անպայման խոսելու եմ գիտության մասին
22.11.2025 | 13:57

Գիտեմ, որ գիտական տեքստերը հետաքրքիր չեն հասարակության ճնշող մեծամասնության համար, այլ հետաքրքիր են էմոցիոնալ տեքստերը, բայց ես անպայման խոսելու եմ գիտության մասին․

20-րդ դարի ամենահռչակավոր քաղաքագետներից մեկը Ռոբերտ Ալան Դալն է, ով իր ուսումնասիրությունների առանցքում դրել էր ժողովրդավարությունը, ժողովրդավարության ինստիտուցիոնալիզացիան, դրա ուսումնաիսրությունը այս կամ այն իրավիճակում։ Վստահ եմ, որ այսօր ժողովրդավարությունից խոսող շա՜տ արևմտամետներ անգամ Ռ․ Դալի անունը չգիտեին։ Ինձ համար Ռոբերտ Դալի ամենկաարևոր աշխատանքներից մեկը թերևս «Պոլիարխիա. մասնակցություն և ընդդիմություն» աշխատանքն է, որի մասին ուզում եմ մի քանի կարճ բան ասել։ ՈՒրեմն Ռոբերտ Դալը ժողովրդավարության չափման երկու բաղադրիչ է կարևորում՝ քաղաքական մասնակցություն (inclusiveness) և մրցակցություն (public contestation)։

Ըստ Դալի, որքան շատ են քաղաքական մասնակցության հնարավորությունները, այնքան համակարգը մոտ է պոլիարխիային։ Եվ որքան ազատ ու իրական է քաղաքական մրցակցությունը, ընդդիմության գործունեությունն ու իշխանութան սահմանափակումը, այնքան երկիրը ժողովրդավար է և մոտ պոլիարխիային։

Դալը տալիս է պոլիարխիայի համար յոթ հիմնական ինստիտուցիոնալ հատկանիշ, որոնց առկայությունն ապահովում է իրական ժողովրդավարական մրցակցությունը․

1. ազատ ու մրցակցային ընտրություններ,

2. ընտրված պաշտոնյաների վերահսկողություն,

3. ընդհանուր ընտրական իրավունք,

4. ազատ մամուլ,

5. ազատ ասոցիացիաներ,

6. իրավական պաշտպանություն ընդդիմության համար,

7. քաղաքական բազմակարծություն։

Հայկական ժամանակակից քաղաքական համակարգը էապես հակառակ է վերը նշված բոլոր 7 կետերին, բայց պրոիշխանական խմբերը սիրով կխոսեն ժողովրդավարության մասին։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 13669

Մեկնաբանություններ